Հակոբ Սրապյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սրապյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Սրապյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1956 |
Ծննդավայր | Օլավերդ գյուղ, Ախալքալաքի շրջան, Վրաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ անդամ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) |
Հակոբ Սրապյան (նոյեմբերի 18, 1956, Օլավերդ գյուղ, Ախալքալաքի շրջան, Վրաստան), բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Սրապյան ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 18-ին՝ Վրաստանի Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը[1]։ Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1991 թվականից եղել է «Նոր Գլաձոր» և «Ձայն վիրահայոց» թերթերի գլխավոր խմբագիրը և միաժամանակ «Հայաստան» թերթի մշակույթի բաժնի վարիչ։ 1988-1994 թվականներին բազմիցս եղել է մարտական թեժ կետերում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Սրապյանը տասնյակ հոդվածներով և ռեպորտաժներով հանդես եկել մամուլում։ Նրա բանաստեղծական տեքստերով գրվել են մի շարք վեպեր, որոնցից են «Շարասյան քայլերգը» և «Քայլերգը»։
1992 թվականին հրատարակվել են նրա «Տառապանքի շղթա», իսկ 1995 թվականին՝ «Վրնջացող լռություն» գրքերը։
Հակոբ Սրապյանի «Տասներկու արծվային թռիչք» գիրքը հրատարակվել է 1998 թվականին, իսկ 2002 թվականին՝ «Անձրևն ու աղջիկը»։
2003 թվականին հրատարակվել է նրա «Փախուստ խնջճույքից» գիրքը։
2007 թվականին լույս է տեսել իր հայրենի գյուղի մասին «Գյուղը լեռան ծոցում» փաստագրական գիրքը։
2012 թվականին՝ «Ծանր փոշի» գիրքը։
Նրա ստեղծագործություններից «Տասներկու արծվային թռիչք»-ը նվիրված է Արցախյան ազատամարտին և 12 ազատամարտիկներին, ովքեր, զոհաբերելով իրենց կյանքը, ապահովեցին Արծվաշենի 4500 ազգաբնակչության տարհանումը։ Գիրքն արժանացել է Հայաստանի պաշտպանության նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության հատուկ մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Հակոբ Սրապյան». zarkfoundation.com.